Յուրգեն Կլոպի ահազանգը տեղին էր։ «Լիվերպուլը» ծանրագույն խաղացանկ է ստացել 2019-ի ավարտի համար։
Այսօր Անգլիայի ֆուտբոլային լիգան հաստատել է, որ լիգայի գավաթի «Լիվերպուլ» — «Ասթոն Վիլա» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 17-ին։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ին, «մերսիսայդցիները» անցկացնելու են ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչի իրենց հանդիպումը։
Ստացվում է, որ Յուրգեն Կլոպի թիմը երկու օրում երկու հանդիպում է անցկացնելու։ Տեսականորեն «կարմիրները» չեն կարող մասնակցել երկու հանդիպումներին էլ, քանզի ակումբային Մունդիալը անցկացվում է Քաթարում։
Օրեր առաջ Յուրգեն Կլոպը ահազանգել էր իրադարձությունների նման զարգացման համար։ Անգլիայի ֆուտբոլային լիգան ընդառաջ չի գնացել ակումբին։