Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում «Տորպեդո Երևանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արագածին»։
Հանդիպման առաջին խաղակեսից հետո հաշիվը 1-3 էր։ Հյուրերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով, քանի որ լեգիոներները Հայաստան ժամանելուց հետո ինքնամեկուսացած են: Դարպասապահի պարտականություններն էլ կատարում է կիսապաշտպան Արսեն Հակոբյանը։
Առաջին խաղակեսում հյուրերի կազմում դուբլ է ձևակերպել Ալեն Կարապետյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մուրադ Ասատրյանը, իսկ երկրորդ խաղակեսում՝ Չարլզ Մարկ Իկեչուկվուն, ով էլ ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 1-4։
Ավելի վաղ ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Արագածի» գլխավոր մարզիչ Արա Նիգոյանը ArmSport.am-ի հետ զրույցում խոսել է առաջիկա խաղի նախապատրաստության մասին:
Այս հաղթանակից հետո հյուրերը վաստակեցին 23 միավոր և շրջանցեցին այսօրվա իրենց մրցակցին՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։ «Տորպեդո Երևանը» իր ակտիվում ունի 21 միավոր։