Գերմանիայի վերսկսված առաջնության 26-րդ տուրում «Հոֆենհայմը» ընդունել էր «Հերտային» ու 3-0 հաշվով պարտություն կրեց։
Նախ, 58-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Ակպոգուման, ապա 2 րոպե անց Իբիշևիչը կրկնապատկեց բեռլինյան թիմի առավելությունը։ 74-րդ րոպեին Մատեուս Կունյան ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Տանտերերի կազմում բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, որը վերջերս էր ապաքինվել աջ կոճի վնասվածքից ու վերսկսել մարզումները։