FootyHeadlines պորտալը հրապարակել է «Ռոմայի» տնային մարզաշապիկի լուսանկարները՝ 2020/21 մրցաշրջանի համար:
Հռոմեացիների Nike ապրանքանիշի տնային հավաքածուն պատրաստված է ավանդական գույնով, հորիզոնական շերտերով կրծքավանդակի հատվածում: Ընտրված ոճը հիշեցնում է ակումբի՝ 1979-80 թվականների համազգեստի դիզայնը:

Վերջերս համացանցում հայտնվել էին մի շարք թոփ ակումբների և ազգային հավաքականների հավանական մարզաշապիկների լուսանկարները՝ հաջորդ մրցաշրջանի, իսկ հավաքականների դեպքում՝ Եվրո-2020-ի համար։