Մայիսի 6-ին «Ռեալի» ֆուտբոլիստները, մարզիչները և աշխատակիցները կհանձնեն կորոնավիրուսի թեստ: Այս մասին հայտնում է AS-ը:
Ակումբի անդամները թեստ կհանձնեն «Արքայական ակումբի» մարզաբազայում: Հաղորդվում է, որ «Ռեալը» դեռ որոշում չի կայացրել մարզումների վերսկսման ամսաթվի վերաբերյալ:
Սպասվում է, որ Իսպանիայի առաջնությունը կվերսկսվի հունիսին:




























































