Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Այդ մասին 40-ամյա գերմանացին հայտնել է երկրպագուների հետ հանդիպման ժամանակ։
«Կարծում եմ՝ հաջորդ ամառվանից հետո այլևս չեմ խաղա։ Այս պահին փորձում եմ վայելել կարիերայիս մնացած ժամանակահատվածը», — Նոյերի խոսքերը փոխանցել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
«Բավարիայի» կազմում Նոյերը նվաճել է Գերմանիայի չեմպիոնի 13 տիտղոս, երկրի Սուպերգավաթի 8 և Գերմանիայի գավաթի 6 մրցանակ։ Բացի այդ, նա երկուական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում և Ակումբային աշխարհի առաջնությունում։




























































