Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նյուքասլին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 1–0 հաշվով հաղթանակով․ գոլի հեղինակ դարձավ Հարվի Բարնսը։ Տանտերերը 22 միավորով շարունակում են ընթանալ երկրորդ տեղում, իսկ «կաչաղակները» 16 միավորով 12–րդն են աղյուսակում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող «Ֆուլհեմ»–«Բորնմութ» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2–1 հաշվով։ Մունյեսի գոլին հյուրեևը պատասխանեցին Տավերնյեի և Կլյուվերտի գոլերով։
«Բորնմութը» 11–րդ անընդմեջ հաղթանակը տոնեց բոլոր մրցաշարերում, իսկ ԱՊԼ–ի մրցաշարային աղյուսակում 5–րդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































