ACA-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն և Գրան պրիի հաղթող Էդուարդ Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ACA 211 մրցաշարում կմենամարտի ռուսաստանցի Ալեքսեյ Շուրկևիչի հետ, հայտնում է Championat-ը։
Մենամարտը կանցկացվի կիսամիջին քաշային կարգում և կունենա հավակնորդի կարգավիճակ։
Վարդանյանը 35 տարեկան է։ Նրա ակտիվում MMA-ում 28 հաղթանակ և 4 պարտություն կա։ Վերջին մենամարտում, որը կայացել է ապրիլին՝ ACA 202 մրցաշարում, նա երրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Ուզաիր Աբդուրակովին։
Շուրկևիչը 34 տարեկան է և MMA-ում անցկացրած 25 մենամարտից հաղթել է 19-ում։ Նա ACA-ում հանդես է գալիս 2023 թվականի դեկտեմբերից և Վարդանյանի դեմ մենամարտին մոտենում է վեց անընդմեջ հաղթանակների շարքով։




























































