Իտալական Ա Սերիայի 12–րդ տուրի շրջանակում «Ռոման» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Պարմային» և հաղթեց 5–1 հաշվով։
Տանտերերի կազմում Էլֆեգեի գոլին հյուրերը պատասխանեցին Մալենի պոկերով և Մորայի գոլով։
Ընդհանուր առմամբ, Մալենն այս մրցաշրջանում ակումբի և ազգային հավաքականի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 17 խաղում խփել է 17 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։
Մալենն այս տարի արդեն երկու հեթ–տրիկ է գրանցել և մեկ պոկեր իր ակտիվում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Այս հանդիպումից հետո «Ռոման» 30 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Պարման» 8 միավորով 16–րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը՝




























































