«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը խոսել է իր արդյունավետության մասին: Իսպանացի ֆուտբոլիստին հիշեցրել են, որ նա կատալոնական ակումբի կազմում արդեն դարձել է 38 գոլի հեղինակ: Ճիշտ նույնքան գոլ «Բարսելոնայի» մարզաշապիկով իր անվան դիմաց գրանցել է լեգենդար Դիեգո Մարադոնան։
«Դրանք պարզապես թվեր են: Ես չեմ կարող ինձ համեմատել այնպիսի խաղացողի հետ, ինչպիսին Մարադոնան է. յուրաքանչյուրն իր ուղին ունի: Բայց շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց խփած գոլերի քանակով հավասարվել նրա պես ֆուտբոլիստի: Հուսով եմ, որ գոլերը դեռ շատ կլինեն»,- Ֆերմինի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo պարբերականը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» իր հերթական հանդիպումը կանցկացնի այսօր՝ նոյեմբերի 8-ին՝ Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելով Մադրիդի «Ատլետիկոյին»:
























































