Հեղինակավոր Goal պորտալի վերլուծաբանները թարմացրել են 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական ֆավորիտների վարկանիշը՝ լիգայի փուլի 4-րդ տուրի հանդիպումներից հետո։
Ցուցակը գլխավորում է գործող գավաթակիր ֆրանսիական ՊՍԺ-ն, որը նվաճել է տիտղոսը նախորդ երկու մրցաշրջաններում։ Փարիզյան ակումբն այժմ 4 խաղում վաստակած 12 միավորով առաջատարն է նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում։ Երկրորդ հորիզոնականում կատալոնական «Բարսելոնան» է, որն արդեն ավելի քան տասը տարի չի հաղթել Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում: Լավագույն եռյակը եզրափակում է նախորդ տարվա եզրափակիչի մասնակից Լոնդոնի «Արսենալը», որը պատմության մեջ դեռ երբեք չի նվաճել բաղձալի գավաթը:
Հատկանշական է, որ մրցաշարի մեկնարկային չորս տուրերն առանց միավորների կորստի անցկացրել են միայն ՊՍԺ-ն ու Մադրիդի «Ռեալը»։
Goal-ի վարկածով Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչման գլխավոր հավակնորդների թոփ-15-ն ունի հետևյալ տեսքը․
- ՊՍԺ
- «Բարսելոնա»
- «Արսենալ»
- «Բավարիա»
- «Ռեալ Մադրիդ»
- «Մանչեսթեր Սիթի»
- «Լիվերպուլ»
- «Բորուսիա Դորտմունդ»
- «Ատլետիկո Մադրիդ»
- «Կոմո»
- «Ինտեր»
- «Ասթոն Վիլա»
- «Մանչեսթեր Յունայթեդ»
- «Սպորտինգ Լիսաբոն»
- «Բրյուգե»
























































