Ֆրանսիական Լիգա 1-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Լանսը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Լիոնին»։
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Ֆլորիան Սոտոկան՝ առաջ մղելով իր թիմին։ Երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, Մաթյո Ուդոլը կրկնապատկեց «Լանսի» առավելությունը՝ աչքի ընկնելով Ֆլորիան Տովենի կատարած փոխանցումից հետո։
Հանդիպման 84-րդ րոպեին գոլի հեղինակ դարձած Ուդոլը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ և տանտերերին թողնելով տասնակազմով։ Դրանից անմիջապես հետո՝ 85-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Խալիս Մերահը, սակայն հանդիպման մնացած րոպեներին «Լիոնին» ավելին անել չհաջողվեց։
Այս հաղթանակից հետո «Լանսը» 6 խաղից հետո վաստակեց 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Լիոնը» նույնքան հանդիպումից հետո իր ակտիվում ունի 11 միավոր և գտնվում է 2-րդ տեղում
Գոլեր՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































