Սեպտեմբերի 17-ին կայացան ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի առաջին տուրի վերջին հանդիպումները
«Յուվենտուսի» հաջող մեկնարկը [Տեսանյութ]
«Յուվենտուսը» Թուրինում ընդունել էր «Նեյմիգենին»։ Թուրինյան ակումբն արդեն առաջին խաղակեսում հսկայական՝ 3 գնդակի առավելություն ստացավ․ գոլերով աչքի ընկան Գոնսալեսը, Ալայբեգովիչն ու Վոլտեմադեն։ Երկրորդ խաղակեսում թուրինցիները ևս երկու գոլ ուղարկեցին մրցակցի դարպասը Ցելիկի ու Կոլո Մուանիի ջանքերով։ 5-0, և Սպալետիի թիմը ԵԼ-ում մեկնարկում է գերվստահ հաղթանակով։
«Քրիսթալ Փելասը» վստահ հաղթանակ տոնեց [Տեսանյութ]
«Քրիսթալ Փելասը» ևս հետ չմնաց թուրինցիներից ու, կարելի է ասել, ևս ամեն ինչ որոշեց դեռ առաջին խաղակեսում․ «Լեխը» Լոնդոնում սեփական դարպասն 4 ընդունեց գնդակ։ Տանտերերի կազմում աչքի ընկան Պինոն, Ռիչարդսը, Լարսենը և Նկետիան։
«Բորնմութը» եվրագավաթներում մեկնարկում է հաղթանակով [Տեսանյութ]
Թերևս առաջին տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը․ Սան Սեբաստիանում «Ռեալ Սոսյեդադը» ընդունեց «Բորնմութին»․ անգլիական ակումբը, որը նորամուտը նշեց եվրագավաթներում, հաղթեց արտագնա խաղում 2-1 հաշվով․ հաղթող թիմի կազմում գոլերն իրենց հաշվին գրանցեցին Կլյուվերտն ու Ռայանը, տանտերերի կազմում՝ Գոմեսը։
Մյուս հանդիպումների արդյունքները․
«Բեշիքթաշ» — «Մարսել» / 4-1
«Սելթիկ» — «Ֆերենցվարոշ» / 1-3
«Լիլեստրյոմ» — «Տորենսե» / 1-2
«Վիկտորիա» — «Ռոյալ» / 0-3
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































