Թուրքական «Ֆեներբահչեի» գլխավոր մարզիչ Իսմայիլ Քարթալը Չեմպիոնների լիգայի լիգայի փուլում հռոմեական «Ռոմայի» հետ ոչ-ոքիից (1:1) անմիջապես հետո հրաժարական է տվել:
Մրցաշարի առաջին տուրի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին Ստամբուլի «Շյուքրյու Սարաջօղլու» ստադիոնում։
Խաղը սպասարկում էր իսպանացի մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի գլխավորած բրիգադը:
«Հրաժարական եմ տալիս, քանի դեռ նման հնարավորություն կա, և այն պայմանով, որ այլևս երբեք չեմ վերադառնա։ Բոլորիդ բարի երեկո եմ մաղթում»,- հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքական ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչը:
Մասնագետն իր այս կտրուկ որոշման հստակ պատճառները չի բարձրաձայնել:
Նշենք, որ ՉԼ-ի 2-րդ տուրում «Ֆեներբահչեն» կմրցի «Ասթոն Վիլայի» հետ, իսկ «Ռոման» կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։ Երկու խաղերն էլ նախատեսված են հոկտեմբերի 14-ին:
























































