Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը՝ օգոստոսի 23-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։
Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն պատանիների 65 կգ քաշային կարգում հանդես եկող Մյասնիկ Կարապետյանը (ելույթը՝ Երևանի ժամանակով 16:00-ին) և Մ-15 տարեկանների 70 կգ քաշային կարգում հանդես եկող Հայկ Մովսիսյանը (ելույթը՝ ժամը 18:00-ին):
Հիշեցնենք, որ պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքին կարող եք հետևել այս ՀՂՄԱՄԲ։




























































