Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը՝ օգոստոսի 22-ին, Հայաստանի հավաքականը կունենա երկու մասնակից։
Մեդալների համար պայքարի մեջ կմտնեն պատանիների առաջնությունում հանդես եկող 60 կգ քաշայիններ Արթուր Պետրոսյանն ու Վարազդատ Հարությունյանը։ Հայ ծանրորդները մրցելույթները կսկսեն Երևանի ժամանակով 12:00-ին:
Հիշեցնենք, որ պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության ընթացքին կարող եք հետևել այս ՀՂՄԱՄԲ։



























































