Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթացող ծանրամարտի պատանիների ու Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը մրցապայքարի մեջ մտան մինչև 15 տարեկան տղաները։
Հայաստանի ընտրանու կազմում 55 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգոր Աղավելյանը հիանալի ելույթ ունեցավ։ Պոկում վարժությունում նա հաջողությամբ բարձրացրեց 83 կգ ու 85 կգ՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ Իսկ հրում վարժությունում Աղավելյանը գլխավերևում պահեց 110 կգ-անոց ծանրաձողը և այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 198 կգ արդյունքով էլ նա զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ այսօր մրցահարթակ դուրս կգա նաև մեր մյուս ներկայացուցիչը՝ 60 կգ քաշային Սամվել Ադիբեկյանը, որի ելույթը նախատեսված է ժամը 18:00-ին:
























































