Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Գյումրիի «Շիրակը» «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասարի» նկատմամբ (1-0):
Խաղի միակ ու հաղթական գոլը գյումրեցիների կազմում 27-րդ րոպեին հեղինակեց Վազգեն Սարգսյանը։
Սա «Շիրակի» առաջին հաղթանակն էր ընթացիկ առաջնությունում։ Այս խաղից հետո Գյումրին ներկայացնող ակումբը վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի՝ շրջանցելով «Գանձասարին», որը 3 միավորով 8-րդն է։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































