Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը «Նյուքասլից» տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Գործարքի մասին պաշտոնապես հայտնել է «զինագործների» մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը տրանսֆերի շուրջ համաձայնության են եկել 75 միլիոն ֆունտ ստեռլինգի (մոտ 87,75 միլիոն եվրո) դիմաց։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բրազիլացի ֆուտբոլիստի հետ կնքվել է հնգամյա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թվականի ամառը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանում 28-ամյա Գիմարաեշն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը ևս 7 հանդիպման է մասնակցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նյուքասլից» հեռացել էին նաև եզրային հարձակվող Էնթոնի Գորդոնն ու կիսապաշտպան Սանդրո Տոնալին։ Անգլիացի վինգերը, ըստ մամուլի հրապարակումների, 80 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»։
Իտալացի ֆուտբոլիստն իր հերթին համալրել է Լոնդոնի «Տոտենհեմի» կազմը. նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 108 միլիոն եվրո։



























































