«Յուվենտուսը» հայտարարեց Լևերկուզենի «Բայերի» վինգեր Քերիմ Ալայբեգովիչի տրանսֆերի մասին։
Հաղորդվում էր, որ «բյանկոներիները» ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարեն 33 միլիոն եվրո, նաև 7 միլիոն՝ բոնուսների տեսքով։
Քերիմը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Ռեդ Բուլ Զալցբուրգում», մասնակցելով Ավստրիայի առաջնության 28 խաղի, խփելով ինը գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կգործի մինչև 2031 թվականի ամառ։
























































