Այսօր՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրի շրջանակում ԲԿՄԱ-ն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0։ Այս արդյունքից հետո թիմերը վաստակեցին մեկական միավոր՝ ժամանակավորապես զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականները։
Օրվա մյուս խաղում «Գանձասարն» ընդունել է «Արարատ-Արմենիային»։
Առաջին տուրի հաջորդ հանդիպումները կկայանան վաղը՝ օգոստոսի 2-ին. «Նոան» ուժերը կչափի «Սյունիքի», իսկ «Ուրարտուն»՝ «Փյունիկի» հետ։ Տուրը կեզրափակվի օգոստոսի 3-ին՝ «Ալաշկերտ» – «Արարատ» դիմակայությամբ։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին

























































