Անվանի նախկին ֆուտբոլիստ, այժմ արդեն մարզիչ Զինեդին Զիդանը նշանակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Կողմերն արդեն երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել: Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է ֆուտբոլային հայտնի ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ բանավոր համաձայնությունը ձեռք էր բերվել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, իսկ այժմ կողմերն այն ամրագրել են իրավական հարթությունում։ Նշվում է, որ աշնանից ի վեր Զիդանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են եղել մի շարք ֆուտբոլային ակումբներ, սակայն նա հավատարիմ է մնացել Ֆրանսիայի հավաքականը գլխավորելու իր նպատակին:
Հիշեցնենք, որ 53-ամյա Զիդանը մարզչական աշխատանք չուներ 2021 թվականից: Նախկինում նա երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը»՝ 2016-2018 և 2019-2021 թվականներին: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «արքայական» ակումբը նվաճել է ընդհանուր առմամբ 11 տիտղոս, այդ թվում՝ երեք անգամ անընդմեջ հաղթելով ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում:
Посмотреть эту публикацию в Instagram


























































