Հայտնի է դարձել, թե որ ակումբում է կարիերան շարունակելու գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
34-ամյա ֆուտբոլիստը «Ժիրոնայում» վարձավճարով հանդես գալուց հետո վերադարձել է կատալոնական «Բարսելոնա», սակայն ակումբում նրա հետ այլևս հույսեր չեն կապում։
Ստեղծված իրավիճակում Տեր Շտեգենը որոշում է կայացրել տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»՝ «Ժիրոնայի» նախկին գլխավոր մարզիչ Միչելի հետ վերամիավորվելու նպատակով։ Սա ևս կլինի վարձակալական հիմունքներով գործարք, որը նախատեսված կլինի մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ գերմանացի դարպասապահի գործող պայմանագրի ժամկետը «կապտանռնագույնների» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։ Նախորդ մրցաշրջանում վնասվածքների պատճառով Տեր Շտեգենը մասնակցել է ընդամենը 3 հանդիպման։ Նրա ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո։
























































