Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Իսպանիա-Սաուդյան Արաբիա հանդիպումը, որն ավարտվեց Եվրոպայի գործող չեմպիոնների հաղթանակով՝ 4-0 հաշվով։
Իսպանացիների կազմում աչքի ընկան Յամալն ու Օյարսաբալը, որը դուբլ ձևակերպեց, ևս մեկ գնդակ սեփական դարպասն ուղարկեց Տամբակտին։
H խմբի մյուս՝ Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումը կկայանա ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 02։00-ին։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Իսպանիան կհանդիպի Ուրուգվայի, իսկ Սաուդյան Արաբիան՝ Կաբո Վերդեի հավաքականի հետ։
Հանդիպման գոլերն՝ ԱՅՍՏԵՂ։
























































