Գերմանիայի գավաթի խաղարկության 2025/26 մրցաշրջանի եզրափակիչում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 3-0 հաշվով վստահ առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ։
Հանդիպման հերոսը դարձավ անգլիացի հարձակվող Հարի Քեյնը, որը երկրորդ խաղակեսում փայլուն հեթ-տրիկ ձևակերպեց՝ աչքի ընկնելով 55-րդ, 80-րդ և 90+2-րդ (11 մետրանոցից) րոպեներին։Այս հաղթանակով մյունխենյան ակումբը նվաճեց պատմության մեջ իր 21-րդ Գերմանիայի գավաթը։
Հիշեցնենք, որ «Շտուտգարտը» այս խաղին մոտենում էր որպես նախորդ տարվա տիտղոսակիր. 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում շվաբցիները Էնցո Միյոյի դուբլի, ինչպես նաև Նիկ Վոլտեմադեի ու Դենիս Ունդավի գոլերի շնորհիվ 4-2 հաշվով հաղթել էին «Արմինիային» (վերջինիս կազմում գոլերը հեղինակել էին Խուլիան Կենիան և սեփական դարպասը գրաված Ջոշա Վանգոմանը)։
Այդ հաղթանակով «Շտուտգարտը» 28 տարվա դադարից հետո (1996/97 մրցաշրջանից ի վեր) նվաճել էր իր պատմության չորրորդ գավաթը, սակայն այս տարի չկարողացավ պաշտպանել տիտղոսը մյունխենյան գրանդի դեմ պայքարում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































