Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 35-րդ տուրի շրջանակում Լիվերպուլի «Հիլ Դիքինսոն» մարզադաշտում կայացավ «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը։ Գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Հանդիպման հաշիվը 43-րդ րոպեին բացեց Ժերեմի Դոկուն՝ առաջ մղելով հյուրերին։ Երկրորդ խաղակեսում տանտերերը կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել։ 68-րդ րոպեին Տիեռնո Բարին խփեց պատասխան գնդակը, իսկ 73-րդ րոպեին Ջեյք Օ’Բրայենն առաջ մղեց լիվերպուլյան թիմին։ 81-րդ րոպեին Բարին դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 3:1 հօգուտ «Էվերթոնի»։
Այնուամենայնիվ, «քաղաքայինները» կարողացան բեկել խաղի ընթացքը։ 83-րդ րոպեին Էռլինգ Հալանդը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում՝ 90+7-րդ րոպեին, Դոկուն իր երկրորդ գոլով փրկեց «Սիթիին» պարտությունից։
Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 71 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Էվերթոնը» վաստակած 48 միավորով 10-րդն է։
Հաջորդ տուրում «քաղաքայինները» մայիսի 9-ին սեփական հարկի տակ կընդունեն «Բրենթֆորդին», իսկ «Էվերթոնը» մայիսի 10-ին արտագնա խաղում կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































