Անգլիայի լիգայի գավաթի 2025/26 թթ. խաղարկության եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Լոնդոնի «Արսենալի» դարպասը (2-0):
Առաջին խաղակեսն ավարտվեց առանց դարպասի գրավումների, սակայն երկրորդ կեսում մանկունիանցիները կարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ 60-րդ րոպեին հաշիվը բացեց Նիկո Օ’Ռայլին, իսկ ընդամենը չորս րոպե անց՝ 64-րդ րոպեին, նա կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ և վճռելով տիտղոսի ճակատագիրը։
Սա «քաղաքայինների» 9-րդ հաղթանակն էր Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություններում և 5-րդը՝ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Նշենք նաև, որ «զինագործներն» այս մրցաշարում վերջին անգամ հաղթել են հեռավոր 1993 թվականին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ























































