Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 19-րդ տուրում Արմավիրի Հ. Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջեց «Փյունիկին» (0-1):
Հանդիպման միակ և հաղթական գոլը 44-րդ րոպեին «նռնագույնների» կազմում հեղինակեց Մոմո Յանսանեն։
Հատկանշական է, որ թիմերը միմյանց դեմ մրցել էին նաև նախորդ տուրում, որտեղ Արտակ Օսեյանի գլխավորած թիմը կրկին նվազագույն հաշվով առավելության էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ, և այն ժամանակ ևս հանդիպման միակ ու հաղթական գոլը խփել էր հենց Մոմոն:
Այս կարևոր հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» շրջանցեց մրցակիցներին և գլխավորեց առաջնության մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































