Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» եզրային հարձակվող Պեդրու Նետուին՝ որպես հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, «բլաուգրանայի» մարզական բաժինը առաջիկայում նախատեսում է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, կենտրոնական պաշտպանի և վինգերի:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Նետուն գնահատվում է մրցակցի պաշտպանությունը ճեղքելու իր ունակության, արագության, գոլային պահեր ստեղծելու և եզրափակելու հմտությունների, ինչպես նաև ունիվերսալության համար, քանի որ նա կարող է արդյունավետ գործել հարձակման երկու եզրերում էլ։
Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողի գործող պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ Նետուի տրանսֆերային արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։


























































