Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Մանչեսթեր Սիթիի» դարպասը (3-0):
Հանդիպման գլխավոր հերոս դարձավ մադրիդցիների ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, որը դեռ առաջին խաղակեսում դարձավ հաղթական հեթ-տրիկի հեղինակ: Ֆեդեն հաշիվը բացեց 20-րդ րոպեին՝ դարպասապահ Տիբո Կուրտուայի կատարած փոխանցումից հետո: Շատ չանցած՝ 27-րդ րոպեին, Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո Վալվերդեն կրկնապատկեց տանտերերի առավելությունը, իսկ 42-րդ րոպեին՝ արդեն Բրահիմ Դիասի օգնությամբ, ձևակերպեց հեթ-տրիկ՝ հաշիվը դարձնելով խոշոր:
Երկրորդ խաղակեսում «արքայական» ակումբը հնարավորություն ուներ էլ ավելի մեծացնելու հաշվի տարբերությունը, սակայն 58-րդ րոպեին Վինիսիուս Ժունիորը չկարողացավ դիպուկ իրացնել նշանակված 11 մետրանոց հարվածը: Մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
























































