Իրանում ռմբակոծությունների հետևանքով ստեղծված քաոսային իրավիճակն իր բացասական ազդեցությունն է թողնում նաև մարզաշխարհի ներկայացուցիչների ճակատագրերի վրա։
Մասնավորապես, հայտնի է դարձել Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռաշիդ Մազահերիի անհետացման մասին։
Տարիներ առաջ ավարտելով պրոֆեսիոնալ կարիերան՝ նախկին ֆուտբոլիստը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական դաշտում՝ հանդես գալով որպես ընդդիմադիր գործիչ։
Ինչպես հաղորդում է derbyderbyderby.it պարբերականը, Մազահերին նախկինում ևս խնդիրներ է ունեցել Իրանի իշխանությունների հետ։ Ենթադրվում է, որ այս անգամ ևս նրա անհետացումն անմիջականորեն կապված է ակտիվ քաղաքական դիրքորոշման հետ։
Մասնավորապես, վերջին հրապարակումներից մեկում նախկին դարպասապահն Իրանի սպանված հոգևոր առաջնորդ այաթոլլա Խոմեյնիին անվանել է «սատանա»։
Ներկայիս խիստ լարված իրավիճակի պայմաններում նման հրապարակային հայտարարությունը, բնականաբար, չէր կարող աննկատ և անհետևանք մնալ։




























































