Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 24-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» զիջեց գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (2-3):
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին առաջին խաղակեսում․ 26-րդ րոպեին աչքի ընկավ Նիկո Շլոտերբեկը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 54-րդ րոպեին, Քեյնը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 70-րդ րոպեին նույն Քեյնն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ առաջ մղելով մյունխենցիներին:
Հանդիպման վերջնամասում իսկական դրամա ծավալվեց: 83-րդ րոպեին տանտերերի կազմում Դանիել Սվենսոնը դարձավ գոլի հեղինակ և հաշիվը դարձրեց 2-2: Սակայն ընդամենը րոպեներ անց՝ 87-րդ րոպեին, Ջոշուա Կիմիխը խփեց հյուրերի երրորդ գնդակը՝ հաշիվը դարձնելով 2-3:
Այս հաղթանակից հետո Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 63-ի՝ շարունակելով վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Դորտմունդը» 52 միավորով երկրորդն է։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































