Ֆրանսիական Լիգա 1-ի 23-րդ տուրում «Ստրասբուրը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Լիոնի» նկատմամբ՝ 3-1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Մարսիալ Գոդոն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Դիեգո Մորեյրան կրկնապատկեց «Ստրասբուրի» առավելությունը։ «Լիոնին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 59-րդ րոպեին՝ Կորենտին Տոլիսոյի դիպուկ հարվածի շնորհիվ։
Խաղի վերջնամասում տանտերերը ամրապնդեցին իրենց հաղթանակը։ 83-րդ րոպեին VAR-ի միջամտությունից հետո նշանակված 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Խոակին Պանիչելին՝ հաշիվը դարձնելով 3-1։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































