Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ընդունեց «Մարսելին»։ Հանդիպումն ավարտվեց փարիզյան թիմի ջախջախիչ հաղթանակով՝ 5։0 հաշվով։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ուսման Դեմբելեն։ Մեկական անգամ աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան և Լի Կան Ինը։ «Մարսելի» պաշտպան Ֆակունդո Մեդինան դարձավ ինքնագոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը վաստակեց 51 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։ «Մարսելը» 39 միավորով 4-րդ տեղում է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































