Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կրկին հայտնվել է անգլիական «Լիդս Յունայթեդի» դիտակետում։
Ըստ TEAMtalk-ի՝ 25-ամյա ֆուտբոլիստի խաղային որակները լիովին համապատասխանում են ակումբի զարգացման երկարաժամկետ ռազմավարությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբում քաջատեղյակ են այն խոչընդոտներին, որոնք կարող են ծագել ռուսական թիմի հետ բանակցությունների ընթացքում։ Այդուհանդերձ, գործարքի իրականացման հարցում վճռորոշ ազդեցություն կարող է ունենալ Red Bull ընկերությունը, որը հանդիսանում է «Լիդսի» բաժնետոմսերի փոքր փաթեթի համասեփականատերը։
Նախատեսվում է կիրառել բազմաքայլ տրանսֆերային սխեմա. Red Bull-ը կարող է օգտագործել իր կայսրության մեջ մտնող մեկ այլ ակումբ՝ Սպերցյանի տրանսֆերը «Կրասնոդարից» սկզբնապես գնելու համար։ Այնուհետև, երբ իրավական բոլոր հարցերը կարգավորվեն, կիսապաշտպանը կտեղափոխվի «Լիդս»։
Որպես նմանատիպ մոդելի արդյունավետության օրինակ՝ TEAMtalk-ը մատնանշում է հարձակվող Ջոն Ջոնի տեղափոխությունը «Ռեդ Բուլ Բրագանտինոյից» Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», ինչը փաստում է, որ կողմերի միջև ուղիղ բանակցությունները հնարավոր են։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «ցուլերի» կազմում մասնակցել է 25 հանդիպման` դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
























































