Ապրիլի 22-ին և 23-ին «Ալաշկերտի» ֆուտբոլիստները և ադմինիստրատիվ կազմը կորոնավիրուսի թեստավորում են անցել:
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ բոլոր թեստերի պատասխանները բացասական են:
Այսպիսով, թիմը պատրաստ է մարզումների վերսկսմանը` պահպանելով բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
Մարզումները կանցկացվեն 2 տարբեր խմբերով` տարբեր ժամերի: