«Ատլետիկո Մադրիդը» հայտարարել է «Յուվենտուսի» հարձակվող Նիկոլաս Գոնսալեսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ֆուտբոլիստը 2025/26 մրցաշրջանը վարձավճարով կանցկացնի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմում։ Այս մասին հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Արգենտինացին թուրինյան ակումբ էր տեղափոխվել 2024 թվականին «Ֆիորենտինայից»։ Մինչ այդ 27-ամյա հարձակվողը խաղացել է գերմանական Բունդեսլիգայում՝ «Շտուտգարտի» կազմում։
Անցած մրցաշրջանում Գոնսալեսը «բիանկոներիի» կազմում անցկացրել է 38 խաղ՝ խփելով 5 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։



























































