Կանադայի հավաքականի հարձակվող Օլիվիա Սմիթը «Լիվերպուլից» տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»՝ ռեկորդային գումարով, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա մարզուհու հետ կնքվել է երկարաժամկետ պայմանագիր։
Sky Sports-ի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն ֆունտ ստերլինգ։ Սա կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է։
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2025 թվականի հունվարին, երբ «Չելսին» 890,000 ֆունտ էր վճարել ամերիկյան «Սան Դիեգոյին» Նաոմի Գիրմայի տրանսֆերի համար։


























































