«Մանչեսթեր Յունայթեդը» կրճատում է ներքին ծախսերը, սակայն պլանավորում է ուժեղացնել թիմը: «Կարմիր սատանաների» սեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը, ցանկանում է «Մառախլապատ Ալբիոն» վերադարձնել 31-ամյա Հարի Քեյնին, որը ներկայումս հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում»: Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիները պատրաստ են պայքարել հարձակվողի համար, բայց ոչ այս ամառ, այլ հաջորդը։ Ակնկալվում է, որ մինչ այդ «Օլդ Թրաֆորդը» կունենա ֆինանսական վիճակի բարելավում։ Բացի այդ, Քեյնի գինը կարող է նվազել 2026 թվականին, եթե նա չերկարաձգի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ։
Անգլիացի գոլահարի գործող պայմանագրի ժամկետը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։
Ընթացիկ մրցաշրջանում Քեյնը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։