Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին վարձավճարով տեղափոխվել է «Ֆիորենտինա», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
23-ամյա իտալացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ֆաջիոլին անցկացրել է 22 հանդիպում և կատարել գոլային փոխանցում։
Նա Իտալիայի հավաքականի կազմում անցկացրել է 7 հանդիպում։