«Կոմոյի» իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին կարիերան կշարունակի Պորտուգալիայում։ 31-ամյա խաղացողը վարձակալական հիմունքներով համալրել է «Բենֆիկայի» շարքերը։
Բելոտին լիսաբոնյան ակումբի կազմում հանդես կգա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Նշենք, որ «Կոմոի» հետ պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսը։
«Բենֆիկայում» իտալացի հարձակվողը հանդես կգա 19 համարի մարզաշապիկի ներքո։