«Բավարիան» տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձով նոր առաջարկ է արել 24-ամյա ձախ պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը պատրաստ է կանադացի ֆուտբոլիստին դարձնել թիմի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ հարձակվող Հարի Քեյնից հետո։
Ընդ որում, Դևիսի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն ցուցաբերող Մադրիդի «Ռեալի» առաջարկը զիջում է «Բավարիայի» պայմաններին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Արքայական ակումբը պատրաստ է 24-ամյա պաշտպանին առաջարկել 20 միլիոն եվրո աշխատավարձ։