«Ջենոայի» 34-ամյա հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարությամբ է հանդես եկել իր ներկայիս վիճակի մասին Պատրիկ Վիեյրայի՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո քիչ խաղաժամանակ ստանալու ֆոնին:
«Ուզում եմ պարզաբանել, որ լիովին առողջ եմ, և փառք Աստծո, որ խնդիրներ չունեմ։ Ես զգուշացնում եմ ձեզ այս մասին, եթե ապագայում ինչ-որ հիմարություն ասվի, ինչպես նախկինում եղել է նմանատիպ իրավիճակներում: Համբուրում եմ բոլորին և առա՛ջ, «Ջենոա», — գրել է Բալոտելին սոցցանցերի իր էջում։
Բալոտելին «Ջենոային» միացել է հոկտեմբերի վերջին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս ընթացքում 34-ամյա խաղացողն Ա Սերիայի վեց հանդիպման է մասնակցել, որոնցում ընդհանուր առմամբ 56 րոպե է անցկացրել է խաղադաշտում՝ չխփելով ոչ մի գոլ։