Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի 7-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ջենոայի» դարպասը (2-0)։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց։ Հռոմեացիները հանդիպման հաշիվը բացեցին երկրորդ կեսի սկզբնամասում. 50-րդ րոպեին աչքի ընկավ Սանտյագո Կաստրոն։ Իսկ 68-րդ րոպեին Էմանուելե Լուլին կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ ձևակերպելով խաղի վերջնական արդյունքը։
Այս հաղթանակից հետո «Ռոման» 7 խաղից վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» 4 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․


























































