Ճապոնիայի հավաքականի և «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկին հայտնվել է Մյունխենի «Բավարիայի» դիտակետում։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Քրիստիան Ֆալկը։
Նշվում է, որ Զիոնը մյունխենյան գրանդի կողմից դիտարկվում է որպես Մանուել Նոյերի երկարաժամկետ փոխարինող։
22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 մլն եվրո։ Նա 16 հանդիպում է անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում։
Իր հերթին, ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական թոփ ակումբները։