Կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, ով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերի» կազմում, կարող է կարիերան շարունակել իսպանական գրանդում։
Այս մասին հայտնում են Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա գերմանացու տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու փորձ կանի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Վիրցի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո, իսկ ներկայիս ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։