«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական չորս թոփ ակումբներ:
Transfer News Live-ը, հղում անելով El Nacional-ին, հայտնում է, որ «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան» և ՊՍԺ-ն կարող են դիտարկել Հոլանդի տրանսֆերն ապագայում:
Նշվում է, որ Էրլինգ Հոլանդը ցանկանում է «Մանչեսթեր Սիթիի» հետ իր նոր պայմանագրում ներառել 100 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերի փոխհատուցման տարբերակը:
Transfermarkt-ը 24-ամյա նորվեգացու տրանսֆերային արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։