«Նապոլին» հյուրընկալվելիս հաղթեց «Կալյարիին» Իտալիայի Ա Սերիայի առաջնության 4-րդ տուրի խաղում։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի գերվստահ՝ 4-0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացել է պաշտպան Ջովանի Դի Լորենցոն։ Երկրորդ խաղակեսում Խվիչա Կվարացխելիան և Ռոմելու Լուկակուն աչքի ընկան մեկական գոլով։ Ավելացված ժամանակում Ալեսանդրո Բուոնջորնոն խփեց հյուրերի չորրորդ գնդակը։
Լուկակուն նաև երկու գոլային փոխանցում կատարեց այս խաղում, ևս մեկը՝ Խվիչան։
«Նապոլին» տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը և 9 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Կալյարին», չորս խաղում վաստակելով 2 միավոր, 19-րդ տեղում է։
























































