Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Բորնմուտի» նկատմամբ (1։0)։
Ազնվականների կազմում հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը դարձավ Քրիստոֆեր Նկունկուն` 88-րդ րոպեին թիմի նորեկ Ջեյդոն Սանչոյի փոխանցումից հետո։
Էնցո Մարեսկայի սաները Պրեմիեր լիգայում անցակցրած 4 խաղերից հետո վաստակել են 7 միավոր և գտնվում են 7-րդ հորիզոնականում։
«Բորնմուտը» 5 միավորով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
























































