Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Սիթի» — «Բրենթֆորդ» հանդիպումը: Խաղն ավարտվեց «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 2:1:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 12 միավորով գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: «Բրենթֆորդը» 6 միավորով 8-րդն է:
Մանչեսթեր Սիթի — Բրենթֆորդ՝ 2։1
Գոլերը՝ Հալանդ (19′, 32′) — Վիսա (1′)
Զուգահեռ ընթացող խաղում «Լիվերպուլը» նվազագույն հաշվով զիջեց «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Միակ գոլը խփվեց 72-րդ րոպեին։ Աչքի ընկավ Կալում Հադսոն-Օդոյին։
Լիվերպուլ — Նոթինգեմ՝ 0։1
Գոլը՝ Հադսոն-Օդոյի (72′)
Այս հաղթանակից հետո «Նոթինգեմը» 8 միավորով 4-րդ տեղում է: «Լիվերպուլը» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Քրիստալ Փելաս — Լեսթեր՝ 2։2
Բրայթոն — Իպսվիչ՝ 0։0
Ֆուլ Հեմ — Վեսթ Հեմ՝ 1։1
























































